Դաշնակցության ղեկավարությունն այսօր գնում է հոսանքին հակառակ. Հովիկ Աղազարյան

«Դաշնակցությունը՝ որպես քաղաքական ուժ, երբեք ասպարեզից դուրս չի գա: Եղել են պահեր և այսօր էլ այդ պահն է, որ իր ռեյտինգը ժողովրդի մոտ շատ ցածր է, բայց սա կարող է լինել ժամանակավոր երևույթ և հետագայում, վերարժևորելով իրենց մոտեցումները, Դաշնակցությունը կարող է ավելի կառուցողական ձևով հանդես գա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Դաշնակցության ներսում տեղի ունեցող իրադարձություններին: