ՀՀ ազգային հավաքականի խաղացողը կարող է հայտնվել «Բոկա Խունիորսում»

ՀՀ ազգային հավաքականի խաղացողը կարող է հայտնվել «Բոկա Խունիորսում»

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կարող է միանալ արգենտինական «Բոկա Խունիորս»-ին: Այս մասին գրում է transfermarkt.us-ը։ Բրիասկո Բալեկյանի խաղին հետևել են «Բոկա Խունիորս»-ի սկաուտները: Վերջնական ոչինչ հայտնի չէ: Բրիասկո Բալեկյանն այժմ հանդես է գալիս արգենտինական «Ատլետիկո Ուրականի»-ի կազմում: 23-ամյա Բրիասկո Բալեկյանը Հայաստանի ազգային թիմում հանդես է գալիս 2018 թվականից: Իսկ «Ատլետիկո»-ում է 2016 թվականից: