Ցանկացած դատավոր ցանկանում է Ռոբերտ Քոչարյանի գործը չքննել. Հայկ Ալումյան

«Ինչ-որ մի մարդ դատավորի մասին ինչ-որ տեղեկություն է տարածել, քանի որ դատավորն էլ դիմել է այդ անձի նկատմամբ քրեական գործի հարուցելու պատճառով եւ քանի որ գործը հարուցվել է, ապա դատավորը չի կարող անաչառ քննել»,-ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսպես ներկայացվեց մեղադրող կողմի՝ դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ ներկայացնելու հիմնավորումները։ Ըստ փաստաբանի, եթե դա պետք է չափանիշ դիտվի, նշանակում է՝ ցանկացած մեկը ցանկացած գործով կարող է այս իրավիճակը ստեղծել։ Ալումյանը շեշտեց՝ դատախազությունը վստահ չէ, թե դատավորը ինչ որոշում կկայացնի, ի տարբերություն դատավոր Արմեն Դանիելյանի դեպքի, երբ դատախազությունը նախապես գիտեր, իսկ տվյալ դատավորի հետ կապված այդ վստահությունը չունեն այնպես, ինչպես պաշտպանական կողմը։ «Հիմա արհեստական փաստարկներով փորձում են հասնել նրան, որ դատավորն ինքնաբացարկ հայտնի»,-ասաց Ալումյանը։