Քաղաքական ընդդիմախոսներ չեմ տեսնում. դիզելային գործունեությամբ զբաղվող մարդիկ են

«Մամուլի հետ սուրճ» հաղորդման դեկտեմբերի 6-ի հյուրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն է։ Մեր զրուցակիցն անդրադարձավ ընթացիկ ներքաղաքական իրադարձություններին՝ մասնավորապես Դաշնակցության շարքերում տեղի ունեցող զարգացումներին.«Շատ զարմանալի դեպքեր են տեղի ունենում Հայաստանում 21-րդ դարում, ինձ համար բավականին տարօրինակ է մարդկանց մեկուսացումը քաղաքական թիմից, հետո արտաքսումը։ Դա շատ նման է քաղաքական թրաֆիքինգի»։ Ըստ պատգամավորի՝ շատ դժվար է մեկնաբանել, թե ինչ է նշանակում պարտիզանական հարված հասցնել.«Եթե նկատի ունեն զուտ քաղաքական գործիքներով պայքար՝ որևէ կերպ վտանգ չի կարող լինել իշխանությունների համար»։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում