Սերժ Սարգսյանը Մուրադ Աբրահամյանին 150 հազար դոլար է տվել, որն էլ Մարտի 1-ի իրադարձություններում մեծ դեր է ունեցել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի համար, որ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման ընթացքում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ մոտ կես միլիարդ դրամի հափշտակության կատարումը: Մեկուկես տարի անց մեղադրանք ներկայացվում է, սակայն մի գործով, որը, թերևս, հանրային ընկալումների տեսանկյունից շատ փոքր է Սերժ Սարգսյանի գործունեության ծիրում: Առավել ևս, որ խափանման միջոց է ընտրվել ոչ թե կալանքը, այլ ստորագրություն չհեռանալու մասին: Ինչու՞ է Սերժ Սարգսյանի շուրջ քրեական մեղադրանքը հյուսվում մեկ միլիոն դոլարի շուրջ։ Այն, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը թալանչիական, կոռուպցիոն բնույթ ունի՝ ակնհայտ է, ու պարզ է, որ քրեաօլիգարխիայի իշխանությունը ծառայեցվել է կոնկրետ մարդկանց՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ու նրանց շրջապատի հարստացմանը։ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը սպասելի, կանխատեսելի էր, բայց հարցն այն է, որ հասարակությունն ավելի խիստ մեղադրանք էր սպասում Սերժ Սարգսյանի համար։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան Սեդա Սաֆարյան: