Աննկատելի համակարգչային ցանցահենությունը վտանգել է ամբողջ աշխարհի սարքերը

Աննկատելի համակարգչային ցանցահենությունը վտանգել է ամբողջ աշխարհի սարքերը

Lazarus խմբավորման հաքերները սովորել են, թե ինչպես կարելի է նոր ձևով խաթարել համակարգիչների աշխատանքը: Նախկինում անհայտ վիրուսային ծրագրին ուշադրություն է դարձրել կիբերանվտանգության մասնագետ Դինեշ Դևադոսը իր Twitter-ում: Ավելի ուշ այդ ծրագրի մասին բլոգում գրել է անվանի փորձագետ Պատրիկ Ուորդը: Փորձագետի կողմից հայտնաբերված վտանգավոր ծածկագիրը ի վիճակի է շրջանցելու հակավիրուսները, քանի որ այն իրականացվում է օպերատիվ հիշողության մեջ: Սա Mac համակարգիչների համար առաջին նման ծրագիրն է: Տուժողը ինքն է տեղադրում վիրուսը սարքի վրա, քանի որ ծրագիրը դիմակավորված է որպես թրեյդինգային առաջարկ: Այնուհետև տրոյանը, առանց որևէ ֆայլ տեղադրելու, գործում է հիշողության մեջ: Դա անելու համար նա ստեղծում է ֆայլի պատկեր և գործարկում: Մասնագետներն այս ծրագիրը անվանել են Lazarus-ի զինանոցի զարգացման նոր փուլ: Խումբը հաճախ են կապում Հյուսիսային Կորեայի կառավարության հետ: