3 ֆուտբոլիստներ հեռացել են «Ուրարտուից»

3 ֆուտբոլիստներ հեռացել են «Ուրարտուից»

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ուրարտու»-ն և թիմի կիսապաշտպաններ Անդրանիկ Ոսկանյանը, Ադամու Աբդուլահին, Իգոր Ստանոևիչը փոխադարձ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագրերը: Հայաստանի առաջնության առաջին 15 տուրերից հետո «Ուրարտու»-ն մրցաշարային աղյուսակում 8-րդն է և ունի միայն 17 միավոր: Առաջատարը 28 միավորով «Լոռի»-ն է: