Grand Chess Tour. Արոնյանն արագ շախմատում զիջել է Լիժենին

Grand Chess Tour. Արոնյանն արագ շախմատում զիջել է Լիժենին

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ի արագ շախմատում պարտություն կրեց: Լոնդոնում ընթացող եզրափակիչ մրցաշարում դասական պարտիաներին հաջորդեց արագ շախմատը, որտեղ Արոնյանը երկու անգամ էլ պարտություն կրեց: Նա մրցում էր Չինաստանը ներկայացնող Դին Լիժենի հետ: Այժմ նա մրցաշարային աղյուսակում վերջինն է: Կարլսեն-Լագրավ պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի: Հաջորդիվ Արոնյանի մրցակիցն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: