Թրամփը և Էրդողանը երկկողմ հանդիպում են ունեցել Լոնդոնում

Թրամփը և Էրդողանը երկկողմ հանդիպում են ունեցել Լոնդոնում

Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպում են անցկացրել Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում՝ հայտնում է Anadolu-ն։ Բանակցությունների մանրամասները չեն հաղորդվում: Ռուսական С-400 հակաօդային պաշտպանության վերջին համակարգերի առաքումները, որոնք ճգնաժամ են առաջացրել Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների մեջ, սկսվել են հուլիսի կեսերից: Ըստ Թուրքիայի նախագահի, C-400-ը լիովին կգործարկվի 2020 թվականի ապրիլին: Վաշինգտոնը պահանջել է չեղարկել գործարքը և դրա դիմաց ձեռք բերել ամերիկյան «Patriot» համակարգերը՝ սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղարկել վերջին F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել՝ համաձայն CAATSA-ի («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակահարված տալու մասին» օրենքին): Անկարան հրաժարվել է զիջումների գնալ: