Մենք չենք ունեցել և չունենք ընդդիմություն․ սա իշխանության հայելային արտապատկերումն է

Չկա մի օրակարգ, որտեղ մենք լինենք հանունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը: Անդրադառնալով վերջին օրերին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ ծավալված դիսկուրսին քաղաքագետը նկատեց․ «Կոռուպցիոն ռիսկերը պետք է քննվեն իրավական տիրույթում: Պետք է զերծ մնալ քաղաքական մանիպուլյացիաներից»: Սուրեն Պետրոսյանի կարծիքով՝ աշխարհում նոր դիսկուրս է հասունանում․ «Զարգացած պետությունները փորձում են հասկանալ ինչպես են ունենում անկում, բայց չեն հայտնվում բանկրոտի առաջ»: Հարցին, թե վերջին 20-30 տարիներին արդյոք մենք ունեցել ենք և ունենք ընդդիմություն, Պետրոսյանը նշեց․ «Ցանկացած ընդդիմության ձևավորողը իշխանությունն է: Չենք ունեցել և չունենք ընդդիմություն, սա իշխանության հայելային արտապատկերումն է: Պետք է գնալ անձի տրանսֆորմացիայի»: Մանրամասն՝ տեսանյութում: