Իրանում բողոքների ընթացքում անարդարացիորեն ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն. Ռոհանի

Իրանում բողոքների ընթացքում անարդարացիորեն ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն. Ռոհանի

Իրանում վերջերս տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում անվտանգության ուժերի կողմից անարդարացիորեն ձերբակալված մարդիկ պետք Է ազատ արձակվեն: Այդ մասին դեկտեմբերի 4-ին հայտարարել Է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: «Հարկավոր Է կրոնական, իսլամական գթասիրություն հանդես բերել, եւ այն անմեղ մարդիկ, որոնք բողոքում Էին բենզինի գների բարձրացման դեմ եւ զինված չԷին, «…» պետք Է ազատ արձակվեն»,-ասել Է նա: Նախագահի ելույթը հեռարձակել Է պետական հեռուստատեսությունը: Իրանի տնտեսական իրադրությունը սրվեց 2018 թվականի մայիսին միջուկային գործարքից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց եւ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումից հետո: Նավթի արտահանումից բյուջետային մուտքերի կրճատման ֆոնին իրանական իշխանությունները նոյեմբերի 15-ին որոշում ընդունեցին բենզինի գինը մեկ լիտրի դիմաց մինչեւ 30 հազար ռիալ (շուրջ 0,2 դոլար) բարձրացնելու մասին, ինչը փաստորեն նշանակում Է վառելիքի արժեքի եռակի աճ: Բացի այդ, սահմանվեցին հատուկ քվոտաներ՝ ամսական մեկ մարդու հաշվով 60-ական լիտր բենզին 15 հազար ռիալ (0,1 դոլար) գնով: Այդ որոշումից հետո Իրանի մի շարք քաղաքներում անցկացվեցին բողոքի ակցիաներ, որոնք վերաճեցին ոստիկանության հետ բախումների: Ցուցարարները այրում Էին բանկերի գրասենյակները եւ ավտոլցակայանները: Անկարգություններ են տեղի ունեցել հարյուրավոր բնակավայրերում: Ինչպես դեկտեմբերի 3-ին հայտարարել Է Թեհրանի նահանգի նահանգապետ Մոհսեն Բանդպին, միայն մայրաքաղաքում անվտանգության ուժերի կողմից ձերբակալվել Է 2021 մարդ: Նրա խոսքով՝ քիչ ժամանակ անց նրանց մեծամասնությունն ազատ Է արձակվել: Զոհվածների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ դեռեւս չեն ստացվել, արտասահմանյան ԶԼՄ-ների տվյալները տարբեր են՝ մի քանի տասնյակից մինչեւ մի քանի հարյուր մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: