Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները

Երկօրյա պայքարից հետո ավարտվեց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը: Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններ դարձան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ),Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ),Մալխաս Ամոյանը (72 կգ),Արման Բաղդասարյանը (77 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ): Հայաստանի առաջնությանն այս տարի մասնակցում էին 82 մարզիկներ: