Hyundai Motor-ը 17 մլրդ դոլար կներդնի Էլեկտրամոբիլների արտադրության մեջ

Hyundai Motor-ը 17 մլրդ դոլար կներդնի Էլեկտրամոբիլների արտադրության մեջ

Hyundai Motor ընկերությունը, որը հարավկորեական խոշորագույն ավտոարտադրողն Է վաճառքների ծավալով, մինչեւ 2025 թվականը 61 տրլն վոն (51 մլրդ դոլար) կներդնի արտադրության զարգացման գործում: Այդ մասին ասված Է ընկերության ղեկավարության՝ դեկտեմբերի 4-ին հրապարակված հայտարարության մեջ: Ընդգրկուն ներդրումների նպատակը գոյություն ունեցող բիզնեսի մրցունակության բարձրացումն Է եւ նոր հնարավորությունների ստեղծումը՝ ապագայի տեխնոլոգիաների բնագավառում ներդրումների հաշվին: Մասնավորապես, 20 տրլն վոնը (17 մլրդ դոլար) կծախսվի անօդաչուների եւ Էլեկտրական ավտոմոբիլների մշակման, կատարելագործման ու արտադրության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: