Ռոհանին նշել Է ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու պայմանը

Ռոհանին նշել Է ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու պայմանը

Թեհրանն առաջվա պես պատրաստ Է բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ, բայց ԱՄՆ-ը պետք Է չեղարկի պատժամիջոցները: Այդ մասին դեկտեմբերի 4-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Հենց որ ԱՄՆ-ն հանի իր բռնակալական, անօրինական, սխալ, ահաբեկչական պատժամիջոցները, դրանից անմիջապես հետո «5 + 1» խմբի երկրների ղեկավարները կարող են հանդիպել, մենք նույնպես դրա հետ կապված խնդիրներ չենք ունենա»,- ասել Է Ռոհանին, որի ելույթը հեռարձակել Է հեռուստատեսությունը: Նա ընդգծել Է, որ պատրաստ Է բանակցություններ սկսել նույնիսկ մեկ ժամից, բայց միայն պատժամիջոցների չեղարկման դեպքում: Նախօրյակին Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլին հայտարարել Է, որ Թեհրանը ցանկանում Է ԱՄՆ-ից 130 միլիարդ դոլար բռնագանձել երկրում տեղի ունեցած անկարգությունների պատճառով: Նրա խոսքով՝ հայցերն ու գանգատները տրվել են Իրանի այն քաղաքացիների կողմից, որոնք ուղղակիորեն վնաս են կրել «ԱՄՆ-ի գործողություններից»: «Այս պահին քննարկվել են քաղաքացիների ավելի քան 360 գործեր եւ հայցեր ԱՄՆ-ի կառավարության դեմ»,- հայտնել Է Էսմայիլին՝ նշելով, որ Իրանի դատարանը պահանջել Է 130 միլիարդ դոլար բռնագանձել ԱՄՆ-ից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: