Անաստասիա Գալուստյանը` Բուդապեշտի միջազգային մրցաշարի հաղթող

Անաստասիա Գալուստյանը` Բուդապեշտի միջազգային մրցաշարի հաղթող

Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամ Անաստասիա Գալուստյանը իր կարիերայում առաջին անգամ հաղթել է միջազգային մրցաշարուն: Գալուստյանը հաղթել է Բուդապեշտում տեղի ունեցած Santa Claus Cup գեղասահքի միջազգային մրցաշարում: Կարճ և ազատ ծրագրերի ընդհանուր 149.92 հաշվարկով նա դարձել է ոսկե մեդալակիր: Կանանց մենասահքին մասնակցում էին 13 մարզուհիներ: