Իրանը դեմ Է Պարսից ծոցի գոտի ճապոնական նավեր ուղարկելուն

Իրանը դեմ Է Պարսից ծոցի գոտի ճապոնական նավեր ուղարկելուն

Իրանը հանդես Է գալիս Պարսից ծոցի գոտի ճապոնական եւ այլ օտարերկրյա զորակազմերի ուղարկման դեմ: Ճապոնիայի NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը տարածվել Է դեկտեմբերի 4-ին, այդ մասին հայտարարել Է Իրանի արտգործախարարության ղեկավարի տեղակալ Աբաս Արագչին, որը Տոկիո Է ժամանել որպես նախագահ Հասան Ռոհանիի հատուկ ներկայացուցիչ: «Ես չեմ կարծում, թե որեւիցե օտարերկրյա զորք ավանդ կներդնի տարածաշրջանում կայունության, անվտանգության եւ խաղաղության գործում»,- ասել Է նա՝ մեկնաբանելով այն տվյալները, որ Տոկիոն այժմ պատրաստվում Է Պարից ծոցի գոտի ուղարկել առնվազն մեկ մարտանավ՝ հետախույզ ինքնաթիռի ուղեկցությամբ՝ նավարկության անվտանգության ապահովման նպատակով: Այդ հեռանկարի մասին Իրանի նախագահի ներկայացուցչին դեկտեմբերի 3-ին անձամբ հայտնել Է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, որն Աբաս Արագչիի հետ բանակցություններ Է վարել Տոկիոյի՝ իր նստավայրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: