Նոր նախագիծ. Կրթությունը շարունակելու է մնալ ապրանք և ոչ թե իրավունք. «Ժամանակ»

Նոր նախագիծ. Կրթությունը շարունակելու է մնալ ապրանք և ոչ թե իրավունք. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: Ըստ նախագծի՝ բուհական համակարգի նպատակներից մեկն էլ ազգային ինքնության և համամարդկային արժեքների, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության արմատավորումն է։ Օրենքով նախատեսվում է երկու տեսակի բուհերի գոյություն՝ մասնավոր և հանրային: Հանրային են այն բուհերը, որտեղ պետությունը հանդես է գալիս կա՛մ հիմնադրի, կա՛մ մասնակցի դերում: Չնայած հանրային բուհ հասկացության ներդրմանը, բուհական կրթությունը նաև հանրային բուհերում հիմնականում լինելու է վճարովի, այսինքն՝ կրթությունը Հայաստանում շարունակելու է մնալ ապրանք և ոչ թե իրավունք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: