Թուրքիան մտադիր է օգտագործել Ս-400 համակարգերը՝ չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին

Թուրքիան մտադիր է օգտագործել Ս-400 համակարգերը՝ չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին

Թուրքիայի խորհրդարանի միջազգային կոմիտեի պատգամավորները հայտարարել են, որ Անկարան երբեք չի հրաժարվի ռուսական Ս-400 զենիթա-հրթիռային համակարգերի ձեռքբերումից և օգտագործումից, անգամ եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի: Այս մասին գրում է «Իզվեստիան»: Տվյալ կոմիտեի անդամ Յունուս Էմրեի խոսքերով, Թուրքիան «չի կարող սպառնալիքի տակ դնել սեփական անվտանգությունը» Վաշինգտոնի հնարավոր պատժամիջոցների պատճառով: «Ահաբեկչության դեմ պայքարն անմիջապես մեր սահմանների մոտ է ընթանում, մեր աշխարհագրական դիրքի պատճառով մենք բառացիորեն վառվող շրջանի մեջ ենք գտնվում»,- նշել է Էմրեն: Բացի այդ, թուրքական խորհրդարանի պատգամավոր Օզթյուրք Յըլմազը կարծիք է հայտնել, որ Անկարային ստիպել են ձեռք բերել Ս-400 համակարգերը, քանի որ ԱՄՆ-ն չի համաձայնել Անկարային վաճառել Patriot համակարգերը: