Փեյջն ու Բրինը թողել են Google-ի ղեկավար պաշտոնները

Փեյջն ու Բրինը թողել են Google-ի ղեկավար պաշտոնները

Ամերիկյան Google ընկերության հիմնադիրներ Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը մայր կառույցի՝ Alphabet հոլդինգի կառավարումը հանձնել են Google-ի գլխավոր տնօրեն Սունդարու Պիչայիին, ասվում է համատեղ հայտարարության մեջ: Փեյջն ու Բրինը նշել են, որ ժամանակն է Alphabet-ի կառույցը պարզեցնելու: Նրանք ընդգծել են, որ Alphabet-ը և Google-ն այլևս գլխավոր տնօրենների և նախագահի կարիք չունեն, Սունդարը կլինի և Google-ի և Alphabet-ի գլխավոր տնօրենը: Փեյջն ու Բրինը կմնան Alphabet-ի տնօրենների խորհրդի կազմում: Google ընկերությունը հիմնադրվել է Փեյջի և Բրինի կողմից: Այն առաջին անգամ գրանցվել է որպես մասնավոր ձեռնարկություն 1998 թվականի սեպտեմբերին: