Վրաց ընդդիմադիրների ուղղությամբ ցույցի ժամանակշշեր և ավելներ են նետել

Վրաց ընդդիմադիրների ուղղությամբ ցույցի ժամանակշշեր և ավելներ են նետել

Վրաստանի Մցխեթա քաղաքում անցկացվող հավաքի ժամանակ ընդդիմադիր կուսակցությունների «Միացյալ ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» առաջնորդների ուղղությամբ շշեր և ավելներ են նետել՝ գրում է apsny.ge-ն: Նշվում է, որ իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության կողմնակիցները տարբեր առարկաներ են նետել ընդդիմության վրա: Վիրավոր ընդդիմադիրներից մեկի խոսքով՝ հանրահավաքի ժամանակ ծանր առարկայով հարվածել են իրեն։ «Սա ներկայիս կառավարության դեմքն է: Այսպես են նրանք փորձում են պահել իշխանությունը»,- դժգոհել է նա: Բացի այդ, ընդդիմության և իշխող կուսակցության կողմնակիցների միջև տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել: Բայց իրավապահներն արագորեն կանխել են այն: Նաև տեղի ոստիկանները բողոքի ցույցի ընթացքում ձերբակալել են իշխող կուսակցության կողմնակիցին մանր խուլիգանության համար: