Նոր նախագիծ՝ թաթախված հեղափոխական գաղափարներով. «Ժամանակ»

Նոր նախագիծ՝ թաթախված հեղափոխական գաղափարներով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգը», որն իրագործվելու է 2020-25թթ.: Այս նախագիծը չափազանց սպասված էր և իր էությամբ իսկապես հեղափոխական է: Համոզվելու համար երկու ուղիղ մեջբերում նախագծից. «Պետության և հասարակության ապագան առողջ սերունդն է: Առողջ ապրելակերպը նպաստում է ոչ միայն անհատական ֆիզիկական և հոգեկան առողջության բարելավմանը, այլև ամբողջ հասարակության սոցիալական միաբանության ամրապնդմանն ու բարեկեցությանը: Առողջ ապրելակերպի կարևորագույն բաղադրիչներից է ֆիզիկական կուլտուրան և սպորտը», «Պետության զարգացման և ազգային անվտանգության տեսակետից կարևոր է երիտասարդների հոգևոր-մշակութային զարգացումը և ռազմահայրենասիրական դաստիարակությունը»: Նախագիծն ամբողջությամբ թաթախված է նման հեղափոխական գաղափարներով և մոտեցումներով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: