Twitter-ը հետաձգել է վեց ամսվա ընթացքում ոչ ակտիվ օգտահաշիվները հեռացնելու որոշումը
18:00 | 2019-11-28
Twitter ընկերությունը հետաձգել է ոչ ակտիվ օգտահաշիվները վեց ամսվա ընթացքում հեռացնելու որոշումը, հայտնում է The Verge-ը:
«Մենք լսեցինք ձեր կարծիքը, որ դա կազդի մահացած մարդկանց օգտահաշիվների վրա: Դա մեր կողմից բացթողում էր»,- ասում են ընկերությունում:
Ներկայումս Twitter-ը «հիշատակի օգտահաշիվները» պահելու նոր եղանակներ է դիտարկում: Հաղորդվում է նաև, որ ոչ ակտիվ պրոֆիլները հեռացնելու քաղաքականությունը դեռևս տարածվում է միայն ԵՄ օգտատերերի վրա:
Հայտնի է, որ Twitter-ում «հիշատակի օգտահաշիվները» պահելու մեխանիզմ կա. էջի տիրոջ մահվան դեպքում պրոֆիլին հատուկ կարգավիճակ է տրվում: