ՄՏԿ-ի ամերիկյան հատվածի զուգարանը կրկին աշխատել է

ՄՏԿ-ի ամերիկյան հատվածի զուգարանը կրկին աշխատել է

Տիեզերագնացներին հաջողվել է նորոգել Միջազգային տիեզերակայանի ամերիկյան հատվածի զուգարանը: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով անձնակազմի բանակցությունների հեռարձակմանը՝ երկրային փորձագետների հետ: Հայտնի է, որ ՄՏԿ-ում կա ՌԴ արտադրության երկու զուգարան ռուսական «Զվեզդա» մոդուլում և ամերիկյան Tranquility-ում: Բացի այդ, զուգարաններ կան նաև կայանին կցված երկու փորձարկվող «Սոյուզ» տիեզերանավի վրա, բայց դրանք կարող են օգտագործվել դրանց ինքնավար թռիչքի ընթացքում, իսկ կայանում գտնվելու ժամանակ՝ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հյուսթոնի թռիչքների վերահսկման կենտրոնի մասնագետը տիեզերագնաց Լյուկ Պարմիտանոյին հայտնել է, որ Tranquility մոդուլի սանհանգույցը կրկին աշխատում է: