ՄՏԿ-ում խափանվել են բոլոր զուգարանները

ՄՏԿ-ում խափանվել են բոլոր զուգարանները

Միջազգային տիեզերակայանում բոլոր զուգարանները խափանվել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: NASA-ի հեռարձակման մեջ հաղորդվում է, որ ամերիկացի տիեզերագնացները ստիպված են «տակդիրներ» օգտագործել: Իսկ ռուս տիեզերագնացները «տակդիրներ» կրում են՝ թե՞ ոչ, հայտնի չէ: ՄՏԿ-ում կա ռուսական արտադրության երկու զուգարան՝ աղբահան-սանիտարական սարքավորում (ACS) ռուսական «Զվեզդա» մոդուլում և WHC՝ ամերիկյան Tranquility մոդուլում: Ըստ ՄՏԿ-ի հրամանատար, իտալացի Լուկա Պարմիտանոյի, ACS-ն չի օգտագործվում լցված բաքի մասին ահազանգի պատճառով, իսկ WHC-ն չի գործում անսարքության պատճառով: