Vollebak-ը արտադրել է աշխարհի ամենադիմացկուն ձմեռային բաճկոնը

Vollebak-ը արտադրել է աշխարհի ամենադիմացկուն ձմեռային բաճկոնը

Vollebak ապրանքանիշը թողարկել է ձմեռային բաճկոն, որը պատրաստված է Dyneema ամուր պոլիմերային մանրաթելից: Որպես կանոն, այս մանրաթելից պատրաստված կտորը օգտագործվում է ծանր պայմաններում, օրինակ՝ տիեզերական արբանյակների և բեռնափոխադրողների վրա: Նոր բաճկոնը պողպատից 15 անգամ ամուր է, այն դիմակայում է դանակի հարվածին և չի պատռվում: Բաճկոնի առանձնահատկությունն այն է, որ ցածր ջերմաստիճանում այն դառնում է էլ ավելի ուժեղ: Օրինակ՝ -50 աստիճան ջերմաստիճանի դեպքում գործվածքների ամրությունը մեծանում է 5-10%-ով: Դիզայներները նշում են, որ ժամանակակից ձմեռային բաճկոնների խոցելի որակն է դրդել իրենց նման բան ստեղծելու: Քանի որ արտադրողները ձգտում են թեթև բաճկոններ պատրաստել, նրանք օգտագործում են սինթետիկ նյութեր, որոնք, ցավոք, կարճաժամկետ են: Ժամանակ առ ժամանակ դրանց կարերը պատռվում են, կամ առհասարակ բաճկոնը մաշվում է, բայց Dyneema բաճկոնը շատ երկար կապրի, եթե ոչ ընդմիշտ: