Beeline-ում զեղչերի տեղատարափ է «Սև ուրբաթին» ընդառաջ

Beeline-ում զեղչերի տեղատարափ է «Սև ուրբաթին» ընդառաջ

26 նոյեմբերի 2019 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է 033 կոդով «գեղեցիկ» հեռախոսահամարների և սմաթֆոնների վաճառքի հատուկ ակցիայի անցկացման մասին։ Ակցիայի շրջանակներում Samsung և Micromax բրենդերի սմարթֆոնները կարելի է գնել 20-ից 60 % զեղչով։ Մատչելի գներով «գեղեցիկ» հեռախոսահամարները կարելի ձեռք բերել նոյեմբերի 27-ից 29-ը ներառյալ։ «Beeline-ը  ձգտում է միշտ մոտ լինել իր հաճախորդներին։ Մեզ համար կրկնակի հաճելի է և՛ հետևել նորամուծություններին, և՛ շահավետ անակնկալներ մատուցել մեր բաժանորդներին։ «Սև ուրբաթը» հրաշալի առիթ է վաղուց սպասված «գեղեցիկ» համարը և սմարթֆոնը գնելու համար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am և bid.beeline.am կայքերում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։