Beeline-ում մեկնարկել է Samsung A30s սմարթֆոնի վաճառքի ամանորյա ակցիան

Beeline-ում մեկնարկել է Samsung A30s սմարթֆոնի վաճառքի ամանորյա ակցիան

25 նոյեմբերի 2019 թ., Երևան. Beeline-ում մեկնարկել են ամանորյա հրաշքները․ ընկերությունում Samsung A30s սմարթֆոնը կվաճառվի տոնական առաջարկով։ Սմարթֆոնը գնող հաճախորդներին կտրամադրվի «Սմարթ 1500» սակագնային փաթեթը և հավելյալ 100 ԳԲ գերարագ ինտերնետ 2 ամսում սպառելու հնարավորությամբ։ Գնումը կարելի է ձևակերպել նաև ապառիկ՝ առաջին 12 ամիսների համար, 0% սպասարկման վճարով և 0% տարեկան տոկոսադրույքով՝ ամսական վճարելով սկսած 5300 դրամ։ Առաջարկը գործում է նոյեմբերի 20-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։ «Ամանորին բոլորն են հրաշալիքներ սպասում և ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Beeline-ը ստանձնել է հրաշագործի պաշտոնը։ Մենք հնարավորություն ենք տալիս մեր հաճախորդներին այս հեքիաթային տոնին նվիրել և ստանալ ամենասպասված նվերը։ Երեք տեսախցիկ ունեցող այս սմարթֆոնը կօգնի լուսանկարել Ամանորի ամենագեղեցիկ պահերը և   հրաշալի նվեր կդառնան յուրաքանչյուրի համար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ Ակցիան անցկացվում է Յունիբանկ-ի հետ համատեղ: Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։