Boeing 747-ը «հրաժեշտի» ռեկորդ է սահմանել

Boeing 747-ը «հրաժեշտի» ռեկորդ է սահմանել

British Airways ավիաընկերության Boeing 747 ինքնաթիռն իրականացրել է այս տեսակի ինքնաթիռների համար ամենակարճ չվերթը: Boeing 747-ը օդում է մնացել 9 րոպե, գրում է Daily Star-ը: Ինքնաթիռի թռիչքը մեկնարկել է ժամը 11: 09-ին Ուելսի Քարդիֆ օդանավակայանից: Boeing 747-ը հասել է 1143 մ բարձրության և ուղղություն վերցրել դեպի ծով: Այնուհետև օդանավը շրջադարձ է կատարել և սկսել իջնել, որից հետո վայրէջք է կատարել ժամը 11:18-ին: Ինքնաթիռը 6.4 կմ հեռավորություն է հաղթահարել 9 րոպեում: Այս չվերթը վերջինն էր այս օդանավի համար: Այն ապամոնտաժվելու է Սենթ Աթան ռազմաբազայում: Նշվում է, որ ավիաընկերությունն աստիճանաբար բոլոր Boeing 747 ինքնաթիռները հանում է իր նավատորմից, քանի որ դրանք վառելիքի մեծ սպառում ունեն: Հայտնի է նաև, որ նորագույն Boeing 777X-ի փորձարկումը ձախողվել է: