Ռոբոտների պատճառով աշխարհի վերջը կանխելու միջոց է գտնվել

Ռոբոտների պատճառով աշխարհի վերջը կանխելու միջոց է գտնվել

Ամհերսթի Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները մշակել են ալգորիթմներ ստեղծելու հարթակ, որը պետք է կանխի արհեստական բանականությամբ մեքենաների վտանգավոր պահվածքը և թույլ չտա մարդկանց վնաս հասցնելը, հաղորդում է Science Alert-ը: Հետազոտողներն ալգորիթմներն անվանել են սելդոնովյան՝ ի պատիվ Այզեկ Ազիմովի «Հիմնադրում» գիտաֆանտաստիկ վեպերի շարքի հերոսի: Չնայած նրանք ԱԲ-ին չեն տալիս բարոյաէթիկական նորմերի կամ այն բանի հասկացողություն, թե ինչն է լավ մարդու համար, նրանք հնարավորություն են տալիս համակարգին որոշել, թե որ պահվածքն է անցանկալի և կանխել դա: Որպես օրինակ, գիտնականները նշում են սելդոնովյան ալգորիթմների օգտագործումը շաքարախտի բուժման համար, երբ ավտոմատ համակարգը վերահսկում է ինսուլինի պոմպը: Այս դեպքում անցանկալի պահվածք է հանդիսանում այն, ինչը նպաստում է արյան մեջ ինսուլինի խիստ ցածր մակարդակին կամ հիպոգլիկեմիային: Հոկտեմբերին Google-ի նախկին մշակող Լարա Նոլանը հայտարարել է, որ արհեստական բանականությամբ զենքը, որն ունակ է որոշում կայացնել առանց մարդու մասնակցության, կարող է մի քանի վայրկյանում ոչնչացնել աշխարհի քաղաքները: Եթե մի տարածքում նմանատիպ շատ համակարգեր լինեն, ապա գոյություն կունենա «հանկարծակի պատերազմի» հավանականություն, քանի որ դրանք կարձագանքեն միմյանց գրեթե ակնթարթորեն: