Լեռներում մոլորված քաղաքացիները կապի են դուրս եկել

Լեռներում մոլորված քաղաքացիները կապի են դուրս եկել

SHANTNEWS-ին հայտնի դարձավ, որ քիչ առաջ «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը զանգահարել է հարազատներին ու հայտնել, որ իրենց հետ ամեն ինչ նորմալ է, և որ իրենք գտնվում են Աժդահակ և Սպիտակսար լեռների մեջտեղում։ Հիշեցնենք, որ Գեղամ Օհանյանի հետ է եղել «Թոնդրակ» արշավական ակումբի անդամ Հենրիկ Գևորգյանը։ Նոյեմբերի 21-ին՝ ժամը 21:27-ին, «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է Աժդահակ լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է՝ չի հաջողվում կապ հաստատել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է օգնություն: https://www.shantnews.am/wp-content/uploads/2019/11/11865238_961815890543067_6962531627377923461_o-e1574366124198-768x521-1.jpg Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ: Ժամը 09:30-ի դրությամբ որոնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով ներգրավվել է նաև ուղղաթիռ: