Մորալեսի դուստրը հրաժարվել է Մեքսիկայում ապաստանից

Մորալեսի դուստրը հրաժարվել է Մեքսիկայում ապաստանից

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսի դուստրը՝ Էվալիս Մորալես Ալվարադոն, չի ընդունել Մեքսիկայում ապաստանի առաջարկը: Այս մասին հաղորդել է Բիլիվիայի արտգործնախարար Կարեն Լոնգարիկը: «Դա նրա ինքնուրույն, սեփական որոշումն է: Թերևս նա իր պատճառներն ունի»,- ասել է նա: Հիշեցնենք, որ մինչ այդ Բոլիվիայի ԱԳՆ-ը Մորալեսի 24-ամյա դստերը, որը պատսպարվում էր Լա-Պասեում Մեքսիկայի դեսպանատանը, թույլատրել էր անվտանգ դուրս գալ երկրից: Նոյեմբերի 10-ին Մորալեսը թողեց նախագահի պաշտոնը և լքեց Բոլիվիան: Նրան քաղաքական ապաստան տրամադրեցին Մեքսիկայում: