Ֆրանսիացուն տուգանել են 100 եվրոյի չափով՝ ողորմություն տալու համար

Ֆրանսիացուն տուգանել են 100 եվրոյի չափով՝ ողորմություն տալու համար

Թուլուզի երկաթգծի ոստիկանությունը տուգանել է ուղևորին՝ կնոջը ողորմություն տալու համար: Այս մասին հաղորդում է France 3 Occitanie ռադիոկայանը: Ինչպես պարզվել է, տուգանքը 100 եվրո է կազմել: Նշվում է, որ երիտասարդը տոմսի վաճառքի ավտոմատից վերցրել է 70 սանտիմ մանրադրամը և տվել է այն կարիքավոր երեխամորը: Ինչպես հայտնի է, Ֆրանսիայում օրենքով արգելված է մուրացկաններին ողորմություն տալը: Ուղևորը մտադիր է հասնել վճռի վերանայման և հայտարարել է, որ փողն ինքնակամ է տվել, իսկ կինն իրենից ոչինչ չի խնդրել: Իր հերթին, Ֆրանսիական երկաթուղիների ազգային ընկերությունը սատարել է նրան և նախատեսում է չեղարկել այդ տուգանքը: