Թուրքիան մտադիր է օգտագործել ռուսական Ս-400 համակարգերը

Թուրքիան մտադիր է օգտագործել ռուսական Ս-400 համակարգերը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ Անկարան մտադիր է օգտագործել Ռուսաստանից գնած Ս-400 զենիթա-հրթիռային համակարգերը: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը: Նրա խոսքերով՝ այս համակարգերը «գործելու են»: https://cdnuploads.aa.com.tr/uploads/Contents/2019/11/21/thumbs_b_c_66ff18f83d95aaf356aef65d06725a34.jpg?v=190624 Աքարն ասել է, որ հիմա «Թուրքիայի ԶՈՒ կազմից ընտրված անձնակազմը Ս-400-ի շահագործման դասընթաց է անցնում», ինչից հետո տեղի կունենան Ս-400-ի կիրառման ծրագրված միջոցառումները: Դրանից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի կարող հրաժարվել Ս-400-ից: