Տիմոշենկոն հինգ տարվա մեջ առաջին անգամ իր հայտնի հյուսքով է ներկայացել

Տիմոշենկոն հինգ տարվա մեջ առաջին անգամ իր հայտնի հյուսքով է ներկայացել

«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հինգ տարվա մեջ առաջին անգամ հանրությանն է ներկայացել իր հայտնի սանրվածքով, հաղորդում է «Իզվեստիա» պարբերականը: Այս սանրվածքով Տիմոշենկոն հանդիպում է ունեցել ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ: Ուկրաինական ԶԼՄ-ները Տիմոշենկոյի այս սարնվածքը «հեղափոխական» են անվանում, քանի որ առաջին անգամ նա հայտնվել է այս հյուսքով 2001 թվականին, երբ ընդդիմության շարքերն անցավ և սեփական կուսակցությունը ստեղծեց: Հիմա տեղական լրատվամիջոցները կապում են Տիմոշենկոյի սանրվածքի փոփոխությունը երկրի նախագահ Զելենսկու հետ վեճի հետ: Նոյեմբերի 13-ին Յուլյա Տիմոշենկոն հայտարարեց, որ իր քաղաքական ուժն անցնում է ընդդիմության կողմը: