Սենատոր Դեյվիդ  Փերդյուն արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը

Սենատոր Դեյվիդ Փերդյուն արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը

Ինչպես տեղեկացրել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Ջորջիա նահանգից ամերիկացի սենատոր Դեյվիդ Փերդյուն արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի (S.Res.152) քվեարկությունը: Սենատորն ասել է, որ դա օրենսդրության կողմից քննարկվելիք հարց չէ: Հիշեցնենք, որ Էրդողանի և Թրամփի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հանդիպումից հետո հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը Սենատում վետո է կիրառել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նկատմամբ: Նշենք, որ այսօր Սենատում զուգահեռ ընթացող ելույթի ժամանակ Նյու Ջերսին ներկայացնող դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը և Տեխասը ներկայացնող հանրապետական Թեդ Քրուզը կոչ են արել միաձայն համաձայնել քննարկել Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում (ստորին պալատ) հոկտեմբերի 29-ին ձայների մեծամասնությամբ ընդունվել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ https://www.facebook.com/ancagrassroots/posts/10156984031056859