«Վերնատան» մասին փոխվարչապետը «հումոր է արել. սարկազմ էր»

«Այս փուլում մեր խմբակցության օրակարգում Հանրային խորհրդի ճակատագրի հետ կապված հարց չկա: Իմ անձնական կարծիքն է, որ հանրային խորհուրդը արհեստական ստեղծված մարմին է, որը Սահնադրության մեջ նախատեսվել էր կոնկրետ անձերի համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Նրա խոսքով՝ այդ կառույցը սպասարկում էր Վազգեն Մանուկյանին: