Կառավարությունը չունի կոնկրետ թիրախներ. ինչ խնդիրների են բախվում ներդրողները

Այս տարի Հայաստանի տնտեսական աճն ավելի բարձր է լինելու, քան ծրագրված է պետական բյուջեում, կամ տարեսկզբին կանխատեսվում էր մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից։ Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչի խոսքերով՝ սպասվում է, որ տարին Հայաստանը կփակի մինչև 7 տոկոս տնտեսական աճով, մինչդեռ ապրիլին Հիմնադրամը կանխատեսել էր 4,6 տոկոս տարեկան տնտեսական աճ։ 7 տոկոսը, թերևս, վատ ցուցանիշ չէ։ Սա ինչո՞վ է պայմանավորված․ «Առաջին լրատվական»-ի հարցին հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը պատասխանեց․ «Վատ ցուցանիշ չէ, մանավանդ որ կանխատեսվածից ավելին է։ Ես նույնիսկ մտածում էի, որ կարող է երկնիշ թվով աճ լինել, որովհետև տնտեսությունը որոշակի չափով դուրս է եկել ստվերից։ Հետևաբար, տնտեսության արձանագրվող մասն ավելի է մեծանում։ Օրինակ՝ գիտենք, որ աշխատատեղերի մասով է նման գործընթաց տեղի ունեցել, և, հետևաբար, սպասելի էր, որ տնտեսական աճը պետք է լինի ավելին, քան նախատեսված էր նախկինում։ Ես ինքս ակնկալում էի, որ ավելի շատ պետք է լիներ։ Որպեսզի հասկանանք, թե ինչ գործոններ կարող էին դրան նպաստել, պետք է դիտարկենք ՀՆԱ-ի կառուցվածքը։ Այնտեղ սպառումն է, ներդրումներն են՝ մասնավոր ու պետական, ինչպես նաև արտահանումն ու ներմուծում։ Այսինքն՝ այդ գործոններից որևիցե մեկի աճի դեպքում․ եթե արտահանումն ներմուծումից շատ լիներ, կամ պետական ներդրումները մասնավոր ներդրումներից ավելի լինեին, պետք է նաև հասկանալ, թե ինչի հաշվին է այն աճում։ Օրինակ՝ մենք գիտենք, որ պետական ներդրումների մասով հետընթաց կա, այսինքն՝ պլանով նախատեսվածից կեսից ավելին չի կատարվել։ Այսինքն՝ այն ծրագրերը, որոնք վարկային միջոցներով էին իրականացվում, այս տարի չի իրականացվել, կամ շատ քիչ է իրականացվել։ Հետևաբար, դա կարող էր ազդել ՀՆԱ-ի լրացուցիչ աճի վրա»։     Մանրամասները՝ տեսանյութում։