Հայտնի օլիգարխի ցուցմունքը կարևոր նշանակություն կունենա, ում սեղանին էլ Լևոն Սարգսյանը դրել է «պատմական զենքերը»

Մարտի 1-ի գործի հատորներից մեկում նկարագրվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրան ընտանիքին պատկանող ունեցվածքը։ Ի վերջո, ի՞նչ ունեցվածքի մասին է խոսք․ «Առաջին լրատվական»-ի հարցին փաստաբան, Փաստահավաք խմբի նախկին անդամ, Մարտի 1-ի տուժածների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը պատասխանեց․ «Ազգային անվտանգության ծառայության հարցման հիմքով ստացվել է պատասխան, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը, 2000-ականներից սկսած, ձեռք է բերել բազմաթիվ ու բազմաբնույթ գույքեր։ Իհարկե հիշում եք՝ Ռոբերտ Քոչարյանն ու նրա որդիները բազմաթիվ անգամ հայտարարություն են արել, որ իրենք հաջողած բիզնեսմեններ են եղել ու բիզնեսով են ձեռք բերել իրենց ունեցվածքը։ Բայց այդ ունեցվածքի ձեռքբերումը համընկնում է Քոչարյանի որդիների անչափահաս կամ շատ երիտասարդ տարիների հետ, և այս պարագայում նրանք չէին կարող այդքան հարստություն ունենալ։ Ըստ էության, խոսքը գնում է հենց քաղաքի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում ձեռք բերած բնակարանների մասին, խոսքը գնում է հանրային տարածքների մասին, խոսքը գնում է «Կոնգրես» հյուրանոցի մասին։ Հյուսիսային պողոտա կառուցած ու նրա գովքն անող մեր նախկին նախագահը բացարձակապես անտեսել է այն փաստը, որ այն շենքերը, որոնցում իր ժառանգները բնակարաններ ունեն, դրանք փոխարինել են շենքերի, որոնց սեփականատերերն ունեզրկվել են՝ նրանց տրվել են որոշակի մանր-մունր գումարներ, և նրանք հնարավորություն չեն ունեցել ապրել քաղաքի կենտրոնում, այլ ծայրամասեր են գնացել։ Հետաքրքիրն այն է, որ Քոչարյանի պաշտպանները դատախազի բացարկի հիմքերից մեկը դրել էին կալանքի վրա։ Իհարկե, զուտ իրավական առումով, եթե դա ընդունում ենք որպես երեխաների ունեցվածք, գուցե իրենց համար դա այդպես է, բայց մենք գիտենք, որ դա ճշմարիտ չէ, և այստեղ ճշմարտությունը խեղաթյուրված է»։     Մանրամասները՝ տեսանյութում։