Դա ակտիվիստ էր, որը կարողացավ վարչապետի անվտանգության խառնաշփոթից օգտվել. Վարդանով

«Ի՞նչ գիտեք, որ նա գաղտնի ծառայության աշխատակից է: Եթե դա այդպես է, ուրեմն մենք այնքան հմուտ հետախուզություն ունենք, որ իրենց գաղտնի ծառայության բոլոր գործակալների փաստաթղթերը մեզ մոտ է: Դա աբսուրդ է»,- անդրադառնալով միջադեպին ու «բլոգեր» ներկայացած անձի մասին վարկածներին՝ ասաց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը: Նա վստահ է, որ բլորգեր ներկայացած ադրբեջանցին գաղտնի ծառայությունների աշխատակից չէ: