Լավ կլիներ՝ Սերժ Սարգսյանն իր չխոսելու վերաբերյալ տված խոստումը երկար պահեր

«Սերժ Սարգսյանի կողմից սահմանադրականության, ժողովրդավարության, մարդու իրավունքների վերաբերյալ որևէ խոսք ես չեմ լսել: Չեմ կարծում, որ մենակ ես չեմ լսել: Ոչ ոք չի լսել: Զարմանալի է, որ այսքան լռելուց հետո Սերժ Սարգսյանը նման խոսքեր հնչեցնում է օտար երկրում՝ կուսակցությունների համաժողովում, որտեղ հավաքված էին կուսակցությունների ղեկավարներ, և հնչում են մտահոգիչ խոսքեր: Ես կարծում եմ, որ իր՝ չխոսելու վերաբերյալ տված խոստումն ավելի լավ կլինի երկար պահի և չխոսի, քան խոսի և նման բաներ ասի: Ինչպես այն ժամանակ ինքը չէր տիրապետում իրավիճակին, այնպես էլ հիմա չի տիրապետում: Եվ գուցե չի ուզում խոստովանել, որ ՀՀ-ում ինչ փոփոխություններ են տեղի ունենում: Ես նաև նշեմ, որ նա օգտագործեց «ակտիվիստ» բառը: Ես առաջին անգամ լսեցի նրանից այդպիսի խոսքեր: Ես կարծում եմ, որ նա մինչև 2018թ. չգիտեր, որ ՀՀ-ում գոյություն ունեն ակտիվիստներ, որոնք բողոքի ակցիաներ էին կազմակերպում: Այսինքն՝ բավականին առաջընթաց է գրանցել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի ելույթին, որտեղ քննադատություններ էին այսօրվա իշխանության հասցեին: