ՍԴ դատավորների ճակատագիրը տնօրինում է Սարգսյան-Քոչարյան առանցքը. Աղազարյան

«Ինչու պետք է ՍԴ դատավորը հրաժարվի նման առաջարկությունից: Նրանք չեն ուզում այդ հնարավորությունից օգտվել, որովհետև պատճառներն ուրիշ են, պատճառները քաղաքական են, որովհետև իրենք ազատ չեն տնօրինելու իրենց ճակատագիրը: Հրայր Թովմասյանը նրանցից մեկն է, ում ճակատագիրը տնօրինում են Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան առանցքը և նրանց շուրջ հավաքված քաղաքական գործիչները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ կեսաթոշակի անցնելու նախագծին: