Միշել Օբաման առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի

Միշել Օբաման առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման հավակնում է «Գրեմմի» մրցանակի «Իմ պատմությունը» աուդիոգրքի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Նշվում է, որ Օբամայի հուշերը լույս են տեսել 2019 թ.-ին և բեսթսթելեր են դարձել New York Times-ի վարկածով: Աուդիոգիրքը «Գրեմմի» մրցանակի համար պայքարելու է «Արտասանված բառ» անվանակարգում: Բացի այդ, պայքարին կմասնակցեն Beastie Boys-Beastie Boys Book խմբի ստեղծագործությունները, Sekou Andrews & The String Theory բանաստեղծությունների և երաժշտության ժողովածուն, Էրիկ Ալեքսանդրակիսի I.V. Catatonia: 20 Years As A Two-Time Cancer Survivor ստեղծագործությունը և Ջոն Ուոթերսի Mr. Know-It-All-ը: Ընդհանուր առմամբ, «Գրեմմի»-ն շնորհվում է 84 տարբեր անվանակարգերում: Դափնեկիրները կհայտարարվեն մրցանակաբաշխության արարողության ժամանակ, 2020-ի հունվարի 26-ին: