Պուտինը ԱՄՆ-ը «մեծ երկիր» է անվանել

Պուտինը ԱՄՆ-ը «մեծ երկիր» է անվանել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգները «մեծ երկիր» է անվանել, հաղորդում է «Gazeta.ru»-ն: Ռուսաստանի ղեկավարը նման կարծիք է հայտնել «Ռուսաստանը կանչում է» ներդրումային համաժողովում: Նա նշել է, որ ռուսական կողմը միշտ հարգել է ԱՄՆ-ին և շարունակում է այդպես վարվել: «Միացյալ Նահանգները հզոր երկիր է»,- ասել է Պուտինը: Նա հիշեցրել է, որ երկու երկրները ժամանակին «դաշնակիցներ են եղել երկու համաշխարհային պատերազմներում»: «Դա մեր ընդհանուր պատմությունն է, ընդ որում՝ պատմությունը դրական է»,- շեշտել է Պուտինը: Ռուսաստանի ղեկավարը նաև հավելել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը շատ ընդհանուր հետաքրքրություններ ունեն: