Գրետա Թունբերգին գտել են 120 տարվա վաղեմության լուսանկարի մեջ

Գրետա Թունբերգին գտել են 120 տարվա վաղեմության լուսանկարի մեջ

Պարանորմալ և խորհրդավոր երևույթների մասին տեսությունների կողմնակիցները եկել են այն եզրակացության, որ շվեդ հանրահայտ աշակերտուհի Գրետա Թունբերգը ժամանակի ճանապարհորդ է: Վաշինգտոնի համալսարանի արխիվներում նրանք գտել են մի լուսանկար, որում ձախ կողմում պատկերված է մի դեռահաս աղջիկ, որը կարծես 16-ամյա Գրետայի ճշգրիտ պատճենն է: Ըստ բրիտանական The Sun պարբերականի, լուսանկարը արվել է Կանադայի Յուկոն տարածքում՝ 1898 թ․։ «Նա ժամանակի ճանապարհորդ է, ով եկել է ապագայի վերաբերյալ նախազգուշացմամբ: Սա միակ բացատրությունն է»։ «Միևնույն դեմքը: Սա իսկապես վախեցնում է»։ «Զարմանալի նմանություն» - Twitter-ի օգտատերերը գրել են Գրետայի կրկնակի մասին: