ՀՖՖ-ի գործկոմն անվստահություն կհայտնի Արթուր Վանեցյանին

ՀՖՖ-ի գործկոմն անվստահություն կհայտնի Արթուր Վանեցյանին

Վաղը տեղի կունենա ՀՖՖ գործկոմի նիստ, որը կարող է շրջադարձային լինել ստեղծված իրավիճակում. «Առաջին լրատվական»-ի տեղեկություներով վաղը գործկոմի անդամները անվստահություն կհայտնեն ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին: Նշենք, որ այս լարվածությունը առաջացավ, երբ ՀՖՖ նախագահը առանց գործկոմի հետ համաձայանության՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակեց Աբրահամ Խաշմանյանին: