Մեզ պետք է ոչ թե վազել, այլ մտածել. Արման Բաբաջանյան

Մեզ պետք է ոչ թե վազել, այլ մտածել. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Մեզ պետք է ոչ թե վազել, այլ մտածել: 21-րդ դարը մտածողների դարն է, որոնք մտածում են, թե ինչով փոխարինել անիմաստ վազքը: Եվ այսօր աշխարհում առաջատար են այդ պետությունները, որոնք ֆիզիկական վազքը փոխարինել են մտքի վազքով, ու թեև, օրինակ, արաբական աշխարհը իր նավթային միլիարդներով շարունակում է ցնցել բոլորիս մեկը մեկից տպավորիչ նոր ճարտարապետական լուծումներով, այնուհանդերձ ակնհայտ է, որ աշխարհի կենտրոնն ամենևին այդ աշխարհը չէ` թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ մշակութային, թե՛ հոգեբանական իմաստներով: Այս խնդիրն է, որ մենք պետք է լուծենք որպես պետություն, որպես հասարակություն, որպես երկիր և ժողովուրդ: Մենք ոչ թե պետք է մտածենք մեր հարևան ախոյանների հետ քանակական մրցակցության մասին, որտեղ մենք միշտ լինելու ենք ապարդյուն հետապնդողի դերում, այլ պետք է մտածենք Ադրբեջանին որակական մրցակցություն հաղորդելու մասին, որտեղ մենք կարող ենք լինել առաջատար, որտեղ ունենք այդ պոտենցիալը, ընդ որում` ունենք մեր թշնամիների համեմատ զգալի տարբերությամբ: Ազատություն, հավասարություն, եղբայրություն: Այդ երեք սկզբունքների հետևողական կիրառումը դարձավ մեր սիրելի Ֆրանսիայի հզորացման կարևոր գրավական, բացեց ֆրանսիական ժողովրդական պոտենցիալն ու երկրի ապագան: Հայաստանի ժողովրդական պոտենցիալը բացելու համար կարևոր է այդ երեք պայմանը՝ ազատություն, հավասարություն և եղբայրություն: Ընդ որում` մեկը բխում է մյուսից. մարդիկ ազատ են լինում, հավասար են լինում ազատության իրավունքով և եղբայրանում են հավասարությամբ: Այս դաշտում պետք է Հայաստանը փնտրի թշնամիների հետ սառը պատերազմի մեր հաջողությունը: Եվ այդ եռամիասնական բանաձևի և ոչ մի տարր չպետք է լինի կիսատ կամ բացակայի ընդհանրապես, կամ լինի թերի, կամ էլ խախտվի հաջորդականությունը: Այդ բանաձևը կբացի Հայաստանի ժողովրդական, մտավոր պոտենցիալը, և Հայաստանը կկարողանա որակական մարտահրավերներ ուղղել իր թշնամիներին: https://www.facebook.com/babajanyana/posts/2858504257513616