«Ջոկեր»-ը շարունակություն կունենա

«Ջոկեր»-ը շարունակություն կունենա

«Ջոկեր»-ի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը որոշել է նկարահանել կինոնկարի շարունակությունը: Այդ մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը։ Ըստ աղբյուրների, կինոռեժիսորը մասնակցել է Warner Bros. Pictures Group-ի նախագահ Թոբի Էմերիխի հետ և քննարկել երկրորդ մասի նկարահանումները, ինչպես նաև թույլտվություն խնդրել ստեղծել նոր պատմություններ DC կինոտիեզերքի կերպարների վերաբերյալ: Ըստ աղբյուրների՝ Ֆիլիպին թույլատրվել է նկարահանել ևս մեկ նախագիծ: Ստուդիան և ռեժիսորը դեռ չեն մեկնաբանել հնարավոր համագործակցությունը: Սպասվում է, որ գլխավոր դերը կրկին կխաղա Խոակին Ֆենիքսը։