ՄԻԱՎ–ով վարակված երեխան ապաքինվում է, հաղթահարել ենք ճգնաժամը. Արա Բաբլոյան

ՄԻԱՎ-ով վարակված երեխայի վիճակը լավ է, հաղթահարել է կրիզիսային պահը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը։ «Ես արդեն բազմիցս իմ խոսքում նշել եմ, որ երեխաների վարակը Հայաստանում շատ ցածր տոկոս է կազմում,  չնայած դա մխիթարանք չէ, որովհետև ամեն դեպք ուսումնասիրության  և դասեր քաղելու համար է։