Անտառային հրդեհների դեմ պայքարի պոտենցիալի ամրապնդման համար Հայաստանին 1 մլն դոլար է տրամադրվել

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գծով Տրաստային հիմնադրամի շրջանակներում անտառային հրդեհների դեմ պայքարի պոտենցիալի ամրապնդման համար Հայաստանին 1 մլն դոլար է տրամադրվել։ Այս մասին նոյեմբերի 20-ին Հայաստանի ԱԻՆ հրդեհային ծառայության աշխատակիցներին եւ շրջակա միջավայրի նախարարությանը համազգեստների փոխանցման ժամանակ հայտարարեց Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նրա խոսքերով, սոցիալ-տնտեսական ոլորտում Հայաստանին աջակցող նախագծերի իրականացումը երկկողմ սերտ փոխգործակցության կարեւոր տարր է։