Քիմ Քարդաշյանը, Անգելա Սարաֆյանն ու Քրիստիան Բեյլը մասնակցել են «Խոստում» ինստիտուտի շնորհանդեսին

Քիմ Քարդաշյանը, Անգելա Սարաֆյանն ու Քրիստիան Բեյլը մասնակցել են «Խոստում» ինստիտուտի շնորհանդեսին

Աշխարհահռչակ աստղեր Քիմ Քարդաշյանը, Անգելա Սարաֆյանը, Քրիստիան Բեյլը, Թերի Ջորջը և այլք մասնակցել են «Խոստում» ինստիտուտի շնորհանդեսին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում: Ինստիտուտը հիմնադրվել է համանուն ֆիլմի հասույթով և ուղղվելու է մարդու իրավունքների հարցերի ուսումնասիրմանը: Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր «story» բաժնում հրապարակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի լուսանկար և նշել. «Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում հայկական «Խոստում» ինստիտուտն իր աշխատանքները սկսեց այսօր երեկոյան»: